Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

«Արհես­տա­կան բա­նա­կա­նու­թ­յու­նը սո­վո­րեց գրել ե­րաժշ­տու­թ­յուն, ո­րը հիմ­նո­վին հայ­կա­կան է»

«Արհես­տա­կան բա­նա­կա­նու­թ­յու­նը սո­վո­րեց գրել ե­րաժշ­տու­թ­յուն, ո­րը հիմ­նո­վին հայ­կա­կան է»
01.10.2019 | 02:12
Հոկ­տեմ­բե­րի 6-9-ը Երևանում կանց­կաց­վի Տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գի­ա­նե­րի հա­մաշ­խար­հա­յին կոնգ­րե­սը (WCIT): WCIT-ն աշ­խար­հի խոշ­ո­րա­գույն ՏՏ իրա­դար­ձու­թյունն է, որը մի­ա­վո­րում է տե­ղե­կատ­վա­կան և հա­ղոր­դակ­ցա­կան տեխ­նո­լո­գի­ա­նե­րի ոլորտ­նե­րի հա­մաշ­խար­հա­յին հս­կա­նե­րին, առա­ջա­տար ըն­կե­րու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րին, կր­թա­կան և հե­տա­զո­տա­կան կենտ­րոն­նե­րին, տար­բեր երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րին և այլն:
Կազ­մա­կեր­պիչ­նե­րի խոս­քով, սա­կայն, այս տա­րի բուն տեխ­նո­լո­գի­ա­կան կոնգ­րե­սը կներ­կա­յա­նա այ­ցե­լու­ին նաև «հոգևոր» դեմ­քով: Այս­պի­սով, մի­ջո­ցառ­ման բաց­ման արա­րո­ղու­թյու­նը կազ­դա­րար­վի նո­րաս­տեղծ նվա­գախմ­բի` WCIT հա­մաշ­խար­հա­յին նվա­գախմ­բի հա­մեր­գով` դի­րի­ժոր Սեր­գեյ Սմ­բատ­յա­նի ղե­կա­վա­րու­թյամբ: WCIT հա­մաշ­խար­հա­յին նվա­գախմ­բի կազ­մը կհա­մալ­րեն 75 երա­ժիշտ­ներ 14 երկր­նե­րից, որ­տեղ նախ­կի­նում անց­կաց­վել է կոնգ­րե­սը, և Հա­յաս­տա­նի պե­տա­կան սիմ­ֆո­նիկ նվա­գախմ­բի 30 երա­ժիշտ­ներ:
«Աշ­խար­հում առա­ջին ան­գամ նվա­գա­խում­բը դուրս կգա բեմ՝ առանց իմա­նա­լու, թե ինչ է ներ­կա­յաց­նե­լու: Երաժշ­տու­թյու­նը ստեղծ­վե­լու է իրա­կան ժա­մա­նա­կում ար­հես­տա­կան բա­նա­կա­նու­թյան կող­մից և տե­ղում ու­ղարկ­վե­լու է երա­ժիշտ­նե­րի պլան­շետ­նե­րին: Վեր­ջին մի քա­նի ամիս­նե­րի ըն­թաց­քում մենք, ասես, կոմ­պո­զի­ցի­ա էինք սո­վո­րեց­նում հա­մա­կարգ­չին: Եվ սա ամենևին հեշտ խն­դիր չէ: Մե­քե­նան առա­ջին ան­գամ չէ, որ գրում է երաժշ­տու­թյուն, բայց տար­բե­րու­թյուն­ներն ան­հա­մե­մա­տե­լի են: Հի­մա այն, օրի­նակ, պետք է ստեղ­ծի WCIT-ի հիմ­նը, որը կազմ­ված կլի­նի 15 երկր­նե­րի հիմ­նե­րից: Նվա­գա­խում­բը կկա­տա­րի նաև հայ­կա­կան շա­րա­կան­ներ, և հայ­կա­կան երաժշ­տու­թյան հենց այս եզա­կի գոր­ծե­րը նույն­պես պետք է մեկ­նա­բան­վեն ար­հես­տա­կան բա­նա­կա­նու­թյան կող­մից: Երաժշ­տա­կան ին­դուստ­րի­ա­յում մեր մե­ծա­գույն նվա­ճումն ու առա­ջըն­թա­ցը դար­ձավ մե­քե­նա­յին «զգալ» սո­վո­րեց­նե­լը: Մեր եր­կար աշ­խա­տան­քի շնոր­հիվ ար­հես­տա­կան բա­նա­կա­նու­թյու­նը սո­վո­րեց գրել երաժշ­տու­թյուն, որը հիմ­նո­վին հայ­կա­կան է»,- նշում է Սեր­գեյ Սմ­բատ­յա­նը:
«Ինձ հա­մար այս նա­խա­գի­ծը հե­տաքր­քիր է տար­բեր տե­սանկ­յուն­նե­րից, սա վառ օրի­նակ է, թե ինչ­պես են ար­տիստ­նե­րը յու­րաց­նում ար­հես­տա­կան ին­տե­լեկ­տի երաժշ­տա­կան գոր­ծիք­նե­րը: Սա այն նա­խա­գիծն է, որը, կար­ծում եմ, կոչ­ված է ցու­ցադ­րե­լու, որ ար­հես­տա­կան բա­նա­կա­նու­թյու­նը ստեղծ­ված չէ ար­վես­տա­գետ­նե­րին փո­խա­րի­նե­լու հա­մար. այն պար­զա­պես տա­լիս է նոր հնա­րա­վո­րու­թյուն­ներ ստեղ­ծա­գոր­ծե­լու, կոմ­պո­զի­ա­ցի­ա­յի հա­մար: Գիտ­նա­կան­նե­րի և ար­վես­տա­գետ­նե­րի միջև սերտ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան շնոր­հիվ այ­սօր հնա­րա­վոր է դառ­նում նոր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի, ներ­կա­յա­ցում­նե­րի ստեղ­ծու­մը, որոնք արդ­յունք են նո­րա­գույն տեխ­նո­լո­գի­ա­նե­րի: Օրի­նակ, այս նա­խագ­ծում, իրա­կան ժա­մա­նա­կում ստեղծ­վող երաժշ­տու­թյու­նը մե­ղե­դու ստեղծ­ման ավան­դա­կան մե­թոդ­նե­րի և իմպ­րո­վի­զա­ցի­ա­յի՝ նմա­նը չու­նե­ցող միքս է»,- նշում է ոլոր­տի հա­մաշ­խար­հա­յին ճա­նա­չում ու­նե­ցող փոր­ձա­գետ, դոկ­տոր Գաութան Հադգերեսը (Gaսtan Hadjeres):
Հիշ­եց­նենք, որ WCIT հա­մաշ­խար­հա­յին նվա­գախմ­բի մաս­նա­կից երկր­ներն են Կա­նա­դան, Նի­դեռ­լանդ­նե­րը, Մա­լայ­զի­ան, ԱՄՆ-ն, Հու­նաս­տա­նը, Թայ­վա­նը, Իս­պա­նի­ան, Ճա­պո­նի­ան, Ֆրան­սի­ան, Դա­նի­ան, Մեք­սի­կան, Բրա­զի­լի­ան, Ավստ­րա­լի­ան, Հնդ­կաս­տանն ու Հա­յաս­տա­նը: Հա­մեր­գը կկա­յա­նա 2019 թ. հոկ­տեմ­բե­րի 6-ին Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կում:
Անա­հիտ ԳԱԲ­ՐԻ­ԵԼ­ՅԱՆ
Դիտվել է՝ 2878

Մեկնաբանություններ